COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 27/08/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու օգոստոս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1235.40 դոլար, արծաթի օգոստոս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.23%-ով և կազմել 18.98 դոլար, իսկ պլատինի օգոստոս ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.82%-ով և կազմել 1539.90 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):