COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 28/12/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու փետրվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.67%-ով և կազմել 1392.20 դոլար, արծաթի մարտ ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.72%-ով և կազմել 29.46 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.43%-ով և կազմել 1742.90 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):