COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 29/10/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 1340.80 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.38%-ով և կազմել 23.96 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.38%-ով և կազմել 1694.90 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):