COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 30/11/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 1366.00 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.68%-ով և կազմել 27.15 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.04%-ով և կազմել 1644.60 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):