COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 01/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում մայիսի 30-ի գիշերը կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գիների աճ: Սույն աճը պայմանավորված է ԱՄՆ տնտեսության ցույց տված դրական նշաններով և ԱՄՆ դոլարի հետ կապված ինֆլյացիոն ռիսկերով:
Ոսկու գինը հունիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.8%-ով և կազմել է 978.80 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 3%-ով և կազմել է 15.61 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ պլատինի հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի գինը աճել է 4%-ով և կազմել է 1196 դոլար մեկ ունցիայի դիմաց: