COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 02/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում ոսկու գինը մի փոքր նազել է: Սույն նվազումը կապված է ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմամբ, որի արդյունքում ներդրողների մոտ ոսկու նկատմամբ հետաքրքրությունը նվազում է:
Ոսկու օգոստոսյան ֆյուչրսների գինը նվազել է 0.3 դոլարով կամ 0.003%-ով և կազմել է 980 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 0.13 դոլարով կամ 0.83%-ով և կազմել է 15.74 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 24.6 դոլարով կամ 2.05%-ով և կազմել է 1220.6 դոլար մեկ ունցիայի դիմաց: