COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 04/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում գրանցվել է ոսկու գնի զգալի անկում: Մասնագետների կարծիքով սույն անկման հիմնական պատճառները ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը և Եվրոգոտում ՀՆԱ-յի 2.5%-ոց նվազումն են:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 1.9%-ով և կազմել է 965.6 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար նույնպես նվազել է` 4%, և կազմել է 15.31 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի հուլիսյան ֆյուչրսների գինը աճել է 1.1%-ով և կազմել է 1244.50 դոլար մեկ ունցիայի դիմաց: