
COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 06/06/09
Նյու Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների նվազում: Նվազման հիմնական պատճառը ԱՄՆ աշխատանքի նախարարության կողմից հրապարակված այն տնյալներն են որոնց համաձայն գործազրկությունը երկրում սկսել է նվազել:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 2%-ով և կազմել է 962.6 դոլար մեկ ունցիայի համար: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար նվազել է 3.2%-ով և կազմել է 15.39 դոլար: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 0.5%-ով և կազմել է 1286.2 դոլար մեկ ունցիայի դիմաց: