COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 09/06/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում տեղի ունեցած սակարկությունների արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների անկում: Անկման հիմնական պատճառը շուկաներում տիրող բացասական մթնոլորտն էր:
Ոսկու գինը օգաստոսյան ֆյուչրսների համար նվազել է 1.04%-ով և կազմել է 952.50 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար նվազել է 2.79%-ով և կազմել է 14.96 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 3.28%-ով և կազմել է 1244 դոլար մեկ ունցիայի դիմաց: