
COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25/06/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX բորսայական հարթակում տեղի ունեցած առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գներն աճել են: Առևտրային շրջանի վրա մեծ ազդեցություն են ունեցել ներդրողների մտավախությունները կապված այն բանի հետ, որ ԱՄՆ կառավարությունը տնտեսության վերականգնման համար ծախսված գումարները չի հասցնի ժամանակին դուրս բերել տնտեսությունից, ինչը իր հերթին կարող է բերել գնաճի տեմպերի արագացման:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 1%-ով և կազմել 919.5 դոլար: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 0.3%-ով և կազմել 13.91 դոլար, իսկ պլատինի հուլիսյան ֆյուչրսների գինը աճել է 0.2%-ով և կազմել 1167.5 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):