ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0,98-4,08% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 02/06/09
Երեկ` հունիսի 1-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսներն աճել են 0,98-4,08% սահմաններում: Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 2%-ով և կազմել 4506,19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 3,11%-ով և կազմել 3379,49 կետ, իսկ գերմանական DAX ինդեքսն աճել է 4,08%-ով և կազմել 5142,56 կետ: Առևտրային շրջանների արդյունքում անկում են գրանցել միայն իտալական և շվեյցարական ինդեքսները: