ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0.56-1.07% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 11/06/09
Երեկ` հունիսի 10-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են 0.56-1.07% սահմաններում: Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 4436.75 կետ, գերմանական DAX ինդեքսն աճել է 1.07%-ով և սահմանվել 5051.18 կետ, իսկ ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.56%-ով և հասել 3315.27 կետի: Վերլուծաբանների գնահատմամբ եվրոպական ինդեքսների աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում գրանցված դրական միտումներով: