Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
FOREX CLUB  – NASDAQ OMX ARMENIA ԲՈՐՍԱՅԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ 27/09/10 – 01/10/10
04/10/2010 10:29
Կիսվել

FOREX CLUB – NASDAQ OMX ARMENIA ԲՈՐՍԱՅԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ 27/09/10 – 01/10/10

Անցյալ շաբաթ Forex համաշխարհային արժութային շուկայում եվրոյին կրկին հաջողվեց թարմացնել իր մաքսիմումները դոլարի նկատմամբ: Եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է 2.25%-ով մինչև 1.3789` հասնելով իր 6-ամսյա մաքսիմումի մակարդակին: Դոլարի թուլացման հիմնական պատճառը հանդիսանում է Ամերիկայում դրամավարկային քաղաքականության հնարավոր մեղմացման վերաբերյալ անհանգստությունը: Ամերիկայում ֆինանսական սեկտորի խթանման նոր միջոցների ներդրումը, որը ներկայումս համարվում է մոտ ապագայում իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակը, միանշանակ հանդիսանում է դոլարի վրա ներգործող ամենաուժեղ գործոնը: Նշված սցենարի իրականացման դեպքում Ամերիկայի տոկոսադրույքները ցածր մակարդակի վրա կշարունակվեն մնալ ավելի երկար ժամանակ, որի արդյունքում դոլարային ակտիվները ներդրողների համար պակաս գրավիչ կդառնան:

Forex միջազգային արժութային շուկայում ծավալված իրադարձությունները իրենց հետքն են թողել նաև Հայաստանի արժութային շուկայում: Այսպիսով, նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նվազել է 0,12%-ով` հասնելով 361,53 դրամի: Արևտրի ծավալը գրանցեց կտրուկ աճ և կազմեց 23,32 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ շաբաթվա համամետ 112,97%-ով բարձր է: Մեր կարծիքով այս հանգամանքը պայմանավորված է Հայաստանի կենտրոնական բանկի միջամտությամբ` ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի չափից ավելի ամրապնդման մտավախությամբ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ ներքին արտադրողի վրա: Նախորդ շաբաթ Հայաստանում դոլարի կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,83%-ով և շաբաթ օրը` հոկտեմբերի 2-ին կազմել է 362,10 դրամ: Համարում ենք, որ դոլարի կայացած փոխարժեքը հարմար է ներքին շուկայի համար` եթե հաշվի առնենք, որ արտարժույթի նկատմամբ առաջարկի ու պահանջարկի հավասակշռությունը պահպանվում է երկրում արտահանման շնորհիվ արժույթի ներհոսքի և արտերկրից դրամական փոխանցումների աճի շնորհիվ: Մեր կարծիքով Հայաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը հաջորդ շաբաթվա ընթացքում գտնվելու է 360-363 դրամի տիրույթում:

Հայաստանում եվրոյի կանխիկ շուկան սերտորեն փոխկապակցված է Forex համաշխարհային արժութային շուկայում տիրող տենդենցի հետ: Այդ կապակցությամբ նախորդ շաբաթ եվրոյի կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը աճել է 1,5%-ով` հասնելով մինչև 501,00 դրամ մեկ եվրոյի դիմաց: Հաջորդ շաբաթ եվրոյի արժեքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում սահմանվելու է Forex միջազգային շուկայում լուրերի հրապարակմամբ, իսկ ավելի կոնկրետ Եվրոգոտու ՀՆԱ-ի տվյալների և ԵԿԲ-ի տոկոսադրույքի մասին որոշման հրապարակմամբ: Այն իրադարձությունը, որը կարող է հանգեցնել եվրոյի գնի նվազեցմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կարող է լինել Ամերիկայում սեպտեմբեր ամսին զբաղվածության մասին տվյալների հրապարակումը: Ըստ նախնական կանխատեսումների, Ամերիկայում սեպտեմբերին նոր աշխատատեղերի քանակը ավելացել է 5 հազարով: Այս տվյալի հաստատման դեպքում, եվրոն կարող է ԱՄՆ դոլարի և դրամի նկատմամբ անկում ապրել:

Ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 0,59%-ով մինչև 12,00 դրամ: Սա պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու գնի աճով: Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու արժեքը հայկական դրամի նկատմամբ պայմանավորված կլինի դոլար/ռուբլի արժութային զույգի դինամիկայով, որն էլ իր հերթին որոշվելու է Ամերիկայում մակրոտնտեսական տվյալների և նավթի գների մասին հրապարակումների արդյունքներով: Եթե Brent նավթի արժեքը ամրապնդվի 80 դոլար մեկ բարելի դիմաց արժեքից վերև, ապա հավանական է, որ այն կհանգեցնի հայկական դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի հետագա աճին:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում գրանցվել են միայն ամերիկյան արժույթով գործարքներ: Այլ արտարժույթներով` մասնավորապես եվրո և ռուսական ռուբլի, գործարքներ չեն գրանցվել:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2