ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 01/06/09
Այսօր` հունիսի 1-ին, ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջաների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են, մասնավորապես Nikkei ինդեքսն աճել է 1.6%-ով և կազմել 9677.75 կետ, որը վերջին ութ ամիսների ընթացքում գրանցված ամենաբարձր արդյունքն է, իսկ Topix ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 912.52 կետ: Ինդեքսների աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ, ինչպես նաև Չինաստանում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների գրանցած դրական միտումներով: