ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 06/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 1.38%-ով և կազմել 9680.87 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը կրճատվել է 0.9%-ով և սահմանվել 912.42 կետ: Նշենք, որ ինդեքսների անկումը շարունակվում է արդեն չորորդ առևտրային օրն անընդմեջ, որը պայմանավորված է ներդրողների բացասական սպասումներով: Առևտրային շրջանների արդյունքներով առավելագույն անկում են գրանցել բեռնափոխադրումներ իրականացնող Kawasaki Kisen Kaisha Ltd. և Mitsui O.S.K Lines Ltd ընկերությունների արժեթղթերի գները: