ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 07/10/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 1,11%-ով և կազմել 9799,60 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 1,61%-ով և հասել 885,69 կետի:
Առևտրային շրջանների ընթացքում ներդրողներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ավտոարտադրող ընկերությունների արժեթղթերով իրականացվող առքուվաճառքի գործարքների նկամամբ: Ներդրողների որոշումների վրա զգալի ազդեցություն են թողել կորպորատիվ նորությունները: