ՃԱՊՈՆԻԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10/06/09
Այսօր` հունիսի 10-ին, ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են, մասնավորապես Nikkei ինդեքսն աճել է 2.1%-ով և հասել վերջին ութ ամիսների ընթացքում գրանցված ամենաբարձր մակարդակին` 9991.49 կետի, իսկ Topix ինդեքսն աճել է 2.0%-ով և սահմանվել 937.01 կետ: Համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ պայմանավորված առևտրային շրջանների արդյունքներով նավթային ընկերությունների արժեթղթերի գներն ապահովել են աճ: