ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 11/06/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները շարժվել են տարբեր ուղղություններով, մասնավորապես Nikkeiինդեքսը կրճատվել է 0.1%-ով և կազմել 9981.33 կետ, իսկ Topix ինդեքսն աճել է 0.4%-ով և սահամանվել 940.65 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով հեռահաղորդակցության և ապահովագրության ոլորտներում գործող ընկերությունների արժեթղթերի գները գրանցել են անկում, իսկ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերի գները դրսևորել են աճման միտում: