ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 11/09/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 0,66%-ով և կազմել 10444,33 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը գրանցել է 0,8% անկում և սահմանվել 950,41 կետ:
Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա զգալի ազդեցություն են թողել մակրոտնտեսական նորությունները, մասնավորապես Ճապոնիայի կառավարության տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն Ճապոնիայի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աճել է 2,3%-ով: