ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՆՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 14/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են, մասնավորապես Nikkei ինդեքսն աճել է 2.34%-ով և կազմել 9261.81 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 1.9%-ով և սահմանվել 868.57 կետ: Նշենք, որ ճապոնական ինդեքսները վերջին 10 առևտրային շրջանների ընթացքում դրսևորել էին շարունակական անկման միտում, և այսօր գրանցված աճը պայմանավորված է համաշխարհային ֆոնդային բորսաներում նկատվող դրական միտումներով: Առևտրային շրջանների արդյունքներով առավել մեծ աճ ապահովել են Mizuho Financial Group Inc ճապոնական բանկի և էլեկտրոնիկա արտադրող Komatsu Ltd ընկերության արժեթղթերի գները: