ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ NIKKEI ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 15/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 0,08%-ով և կազմել 9269,25 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը գրանցել է 0,3% անկում և կազմել 866,37 կետ: Համաշխարհային շուկաներում մետաղների գների կրճատմամբ պայմանավորված առևտրային շրջանների արդյուքներով առավել մեծ անկում գրանցել են մետալուրգիական ընկերությունների արժեթղթերի գները, ինչպես նաև արտահանող ընկերությունների արժեթղթերի գները: