ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17/09/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 1,69%-ով և կազմել 10443,80 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը գրանցել է 0,9% աճ և սահմանվել 939,52 կետ:
Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա դրական ազդեցություն են թողել կորպորատիվ նորությունները և ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները, որոնց համաձայն օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճ: