
ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 2.1%-ՈՎ 25/06/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 2.1%-ով և կազմել 9796.08 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 1.92%-ով և կազմել 919.77 կետ: Ինդեքսենրի աճը պայմանավորված է ԱՄՆ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գրանցած դրական միտումներով, մասնավորապես այս տարվա մայիս ամսվա ընթացքում երկարաժամկետ օգտագործման ապրանքների նկատմամբ պահանջարկն ԱՄՆ-ում աճել է 1.8%-ով: Առևտրային շրջանների արդյունքներով առավելագույն աճ ապահովել են արտահանող ընկերությունների արժեթղթերի գները, մասնավորապես Canon ընկերության արժեթղթերի գներն աճել են 1.9%-ով, իսկ Honda Motor Co. ընկերության արժեթղթերի գները գրանցել են 2.9% աճ: