
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 27/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 1,45%-ով և կազմել 10088,66 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 0,9%-ով և կազմել 928,26 կետ: Նշենք, որ Nikkei ինդեքսն ապահովում է աճ արդեն իններորդ օրն անընդմեջ, ինչը վերջին 21 տարիների ընթացքում գրանցված առավել երկար շարունակական աճն է: Այսօր կայացած առևտրային շրջանների արդյունքներով առավելագույն աճ գրանցել են ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերի գները: