ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.56%-ՈՎ 27/08/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 1.56%-ով և կազմել 10473.97 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը գրանցել է 1.2% անկում և սահմանվել 964.23 կետ: Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա զգալի ազդեցություն են թողել կորպորատիվ նորությունները, ինչպես նաև խոշոր ընկերությունների հրապարակած ֆինանսական հաշվետվությունները: