ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0,01%-ՈՎ 28/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը գրանցել է 0,01% անկում և սահմանվել 10087,26 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 0,2%-ով և կազմել 930,13 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով առավել մեծ անկում գրանցել են Nippon Carbon Co ընկերության արժեթղթերի գները, որը պայմանավորված է տեղական լրատվամիջոցներում հայտնված այլ հայտարարությամբ, որ համաշխարհային շուկայում միկրոսխեմաների նկատմամբ պահանջարկի անկումը կարող է զգալիորեն ազդել ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, մասնավորապես կանխատեսվում է, որ ընկերության շահույթը կարող է կրճատվել շուրջ 70%-ով: