ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 0,26%-ՈՎ 29/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյուքներով հիմնական ինդեքսները գրանցել են աճ: Nikkei ինդեքսն աճել է 0,26%-ով և կազմել 10113,24 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 0,02%-ով և սահմանվել 930,36 կետ: Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա դրական ազդեցություն են թողել խոշոր ընկերությունների հրապարակված լավատեսական կանխատեսումները, ինչով էլ պայմանավորված զգալի աճ են գրանցել Yahoo Japan Corp ընկերության արժեթղթերի գները: