LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/02/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2048.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.10%-ով և կազմել 6713.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.43%-ով և կազմել 18013.0 դոլար, անագի գինն աճել է 0.14%-ով և կազմել 16032.0 դոլար, կապարի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 2073.00 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.72%-ով և կազմել 2146.50 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: