LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/03/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 2231.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.14%-ով և կազմել 7416.50 դոլար, նիկելի գինը նվազել է 3.05%-ով և կազմել 21419.0 դոլար, անագի գինը նվազել է 0.85%-ով և կազմել 17582.0 դոլար, կապարի գինը նվազել է 1%-ով և կազմել 2270.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 2341.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 5.00%-ով և կազմել 38000.0 դոլար, իսկ կոբալտի գինն աճել է 3.82%-ով և կազմել 40750.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: