LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/02/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գներն աճել են:
Ալյումինի գինն աճել է 2.01%-ով և կազմել 2127.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.51%-ով և կազմել 7154.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.66%-ով և կազմել 20242.0 դոլար, անագի գինն աճել է 0.31%-ով և կազմել 16708.0 դոլար, կապարի գինն աճել է 3.44%-ով և կազմել 2300.50 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 3.71%-ով և կազմել 2329.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: