LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 18/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երկու օր տևած զգալի անկումից հետո գունավոր մետաղների գները առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար սկսում են վերականգնվել: Առևտրային շրջանի արդյունքում միայն, մի փոքր` 0.06%, նվազել է պղնձի գինը և կազմել 4922 դոլար, իսկ անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 14950 դոլար:
Այլումինի գինը աճել է 0.98%-ով և կազմել 1622 դոլար: Նիկելի գինը աճել է 0.51%-ով և կազմել 14875 դոլար: Կապարի գինը աճել է 1.84%-ով և կազմել 1660 դոլար, իսկ ցինկի գինը աճել է 0.10%-ով և կազմել 1549.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: