LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/10/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 0.36%-ով և կազմել 2391.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 8321.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 23620.0 դոլար, անագի գինն աճել է 0.37%-ով և կազմել 26566.0 դոլար, կապարի գինն աճել է 0.23%-ով և կազմել 2409.50 դոլար, ցինկի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2411.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոփոխվել և կազմել է 34000.00 դոլար, իսկ կոբալտի գինն աճել է 0.78%-ով և կազմել 38800.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: