LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 23/02/11
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 2.30%-ով և կազմել 2511.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 9657.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 28900.0 դոլար, անագի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 31842.0 դոլար, կապարի գինը նվազել է 3.52%-ով և կազմել 2575.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.11%-ով և կազմել 2523.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.10%-ով և կազմել 37700.00 դոլար, իսկ կոբալտի գինը չի փոփոխվել և կազմել է 40000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: