
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 23/04/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 2323.50 դոլար, պղնձի գինը պահպանվել է 7714.00 դոլար մակարդակում, նիկելի գինն աճել է 1.91%-ով և կազմել 27094.0 դոլար, անագի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 18945.0 դոլար, կապարի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 2310.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.33%-ով և կազմել 2425.00 դոլար, մոլիբդենի գինը կազմել է 40000.0 դոլար, իսկ կոբալտի գինը նվազել է 2.17%-ով և կազմել 45000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: