
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ 23/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հունիսի 22-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները զգալիորեն նվազել են: Առևտրային շրջանի ընթացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել աշխարհի առաջատար բորսաներում գրանցված անկումը և նավթի գների նվազումը:
Սակարկությունների ընթացքում ամենամեծ անկումը գրանցել է կապարի գինը` 5.66%, և կազմել 1617 դոլար: 3%-ից ավել անկում են գրանցել ցինկի և պղնձի գները: Ցինկի գինը նվազել է 3.86%-ով և կազմել 1520 դոլար, իսկ պղնձի գինը նվազել է 3.77%-ով և կազմել 4850 դոլար:
Ալյումինի գինը նվազել է 2.94%-ով և կազմել 1619 դոլար: Նիկելի գինը նվազել է 2.99%-ով և կազմել 14775 դոլար, իսկ անագի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 14650 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: