LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 25/02/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները նվազել են:
Ալյումինի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 2117.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.70%-ով և կազմել 7071.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 20164.0 դոլար, անագի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 16859.0 դոլար, կապարի գինը նվազել է 5.66%-ով և կազմել 2185.00 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 3.11%-ով և կազմել 2182.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: