LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/09/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 0.43%-ով և կազմել 2320.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.40%-ով և կազմել 7946.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.99%-ով և կազմել 23169.0 դոլար, անագի գինն աճել է 0.48%-ով և կազմել 23856.0 դոլար, կապարի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 2284.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.85%-ով և կազմել 2228.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 5.55%-ով և կազմել 34000.0 դոլար, իսկ կոբալտի գինն աճել է և կազմել 42000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: