LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/04/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 3.73%-ով և կազմել 2227.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 7440.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.26%-ով և կազմել 25787.0 դոլար, անագի գինն աճել է 1.51%-ով և կազմել 18484.0 դոլար, կապարի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 2258.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2346.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոփոխվել և պահպանվել է 40000.0 դոլար մակարդակում, իսկ կոբալտի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 42600.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: