LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/12/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գներն աճել են:
Ալյումինի գինն աճել է 1.43%-ով և կազմել 2452.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.01%-ով և կազմել 9435.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.72%-ով և կազմել 24304.0 դոլար, անագի գինն աճել է 0.54%-ով և կազմել 27012.0 դոլար, կապարի գինն աճել է 3.85%-ով և կազմել 2533.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.95%-ով և կազմել 2381.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.20%-ով և կազմել 38250.0 դոլար, իսկ կոբալտի գինը կազմել է 43500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: