LME-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԿՈԲԱԼՏԻ ԵՎ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լոնդոնի LME (London Metal Exchange) բորսան իրականացրել է կոբալտի և մոլիբդենի ֆյուչերսներով առաջին առևտրային գործառնություները:
Առևտրային շրջանների առաջին օրվա արդյունքներով առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 5,7 մլն դոլար, որից 3,6 մլն դոլարը բաժին է ընկնում կոբալտային գործարքներին, իսկ 2,1 մլն դոլարը` մոլիբդենային գործարքներին:
Նշենք, որ այս առևտրային շրջանների ընթացքում առվել մեծ ակտիվություն գրանցվել է LMEselect հարթակում (էլեկտրոնային գնումների համակարգ):