LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 02/06/09
Լոնդոնի London Metal Exchange բորսայում երեկ` հունիսի 1-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հերթական անգամ գրանցել են ռեկորդային աճ: Սույն աճը պայմանավորված է համաշխարհային արդյունաբերության ոլորտի աշխուժացմամբ:
Միանգամից հիմնական 5 մետաղներ ցույց են տվել 3%-ից ավել աճ: Ալյումինի գինը աճել է 3.07%-ով և կազմել է 1460 դոլար, պղնձի գինը աճել է 3.52%-ով և կազմել է 4955.5 դոլար, նիկելի գինը աճել է 3.48%-ով և կազմել է 14330 դոլար, անագի գինը աճել է 3.37%-ով և կազմել է 14550 դոլար և ցինկի գինը աճել է 3.64%-ով և կազմել է 1640 դոլար:
Երկրորդ օրն անընդմեջ ռեկորդային` 6%-ից ավելի, աճ է գրանցում կապարի գինը: Երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում կապարի գինը աճել է 6.84%-ով և կազմել է 1640 դոլար:
Գների միավորը 1 տոննա: