LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ 06/06/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ` հունիսի 5-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գները առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար ռեկորդային աճ են գրանցել:
Ամենամեծ աճը գրանցել է ալյումինի գինը` 7.8%, և կազմել է 1587 դոլար:
5-6%-ի շրջանակներում աճել են նիկելի և կապարի գները: Նիկելի գինը աճել է 5.7%-ով և կազմել է 14740 դոլար, կապարի գինը աճել է 5.63%-ով և կազմել է 1670 դոլար:
3-3.5%-ի շրջանակներում աճել են պղնձի և ցինկի գները: Պղնձի գինը աճել է 3.39%-ով և կազմել է 5056 դոլար և ցինկի գինը աճել է 3.5%-ով և կազմել է 14570 դոլար:
Օրվա ամենափոքր աճը ցույց է տվել անագի գինը` 0.76%, և կազմել է 14570 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: