
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 01/06/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում մայիսի 29-ին կայացած սակարկությունների արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսային պայմանագրերի գների զգալի աճ: Սույն աճի հիմնական պատճառները ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումն և համաշխարհային տնտեսության ցույց տված դրական նշաններն են:
Ալյումինի գինը աճել է 1.18%-ով և կազմել է 1416 դոլար, պղնձի գինը աճել է 2.73%-ով և կազմել է 4787 դոլար, նիկելի գինը աճել է 2.79%-ով և կազմել է 13800 դոլար: Ամենամեծ աճը ցույց են տվել անագը, կապարը և ցինկը: Անագի գինը աճել է 4.26%-ով և կազմել է 14075 դոլար, կապարի գինը աճել է 6.3%-ով և կաղմել է 1535 դոլար, իսկ ցինկի գինը աճել է 5.64%-ով և կազմել է 1525 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: