LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/06/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսյաում երեկ` հունիսի 8-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գները առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների համար հիմնականում նվազել են:
Պղնձի գինը նվազել է 1.9%-ով և կազմել է 4960 դոլար, նիկելի գինը նվազել է 2.48%-ով և կազմել է 14375 դոլար, անագի գինը նվազել է 0.24%-ով և կազմել է 14535 դոլար, կապարի գինը նվազել է 1.5%-ով և կազմել է 1645 դոլար, վերջապես ցինկի գինը նվազել է 2.34%-ով և կազմել է 1544 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում միայն աճել է ալյումինի գինը`0,95%, և կազմել է 1602 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: