LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃԸ 11/06/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ` հունիսի 10-ին, կայացած սակարկությունների արդյունքում գունավոր մետաղների գները առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար հերթական անգամ արձանագրել են ռեկորդային աճ:
4%-ից ավելի աճ են ցույց տվել նիկելի, անագի և կապարի գները: Նիկելի գինը աճել է 4.22%-ով և կազմել 15425 դոլար, անագի գինը աճել է 4.14%-ով աճել է և կազմել 15725 դոլար, կապարի գինը աճել է 4.19%-ով և կազմել 1766 դոլար:
3.01%-ով աճել է ցինկի գինը և կազմել է 1630 դոլար: Պղնձի գինը աճել է 2.51%-ով և կազմել 5192 դոլար: Ալյումինի գինը աճել է 2.67%-ով և կազմել 1673.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: