LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 25/08/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Առևտրային շրջանի ավարտին նվազել է միայն ալյումինի գինը` 1.16%, և կազմել 1916.5 դոլար:
Ամենամեծ աճը գրանցել են կապարի և պղնձի գները: Կապարի գինն աճել է 4.97%-ով և կազմել 1963 դոլար, իսկ պղնձի գինն աճել է 3.28%-ով և կազմել 6362 դոլար:
Նիկելի գինն աճել է 0.77%-ով և կազմել 19650 դոլար, անագի գինն աճել է 2.72%-ով և կազմել 14353 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.36%-ով և կազմել 1860 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: