
LME – ԳՈԻՄԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/05/09
Երեկ` մայիսի 27-ին, Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գները առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար հիմնականում աճել են:
Ամենամեծ աճը գրանցել է նիկելի գինը` 5.08%, և կազմել է 13450 դոլար, 2.07%-ով աճել է պղնձի գինը և կազմել է 4655 դոլար: 1.6%-ի շրջանականերում աճել են անագի և կապարի գները: Անագի գինը աճել է 1.66%-ով և կազմել է 13800 դոլար, իսկ կապարի գինը աճել է 1.56%-ով և կազմել է 1436 դոլար:
Ցինկի գինը չի փոփոխվել և մնացել է 1480 դոլար: Ալյումինի գինը նվազել է 0.73%-ով և կազմել է 1430.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: