ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 03/06/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` հունիսի 3-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 9 գործարք:
Յոթ գործարք. «ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ (SHNCB4, Bbond) 10 000 դրամ անվանական արժեքով 30 026 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 002.8 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 300 344 072.8 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.00002%:
Մեկ գործարք. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ (CVBKB1, Bbond) 30 000 դրամ անվանական արժեքով 30 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 30 688.3 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 920 649 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.64%:
Մեկ գործարք. «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ (ASBKB1, Cbond) 10 000 դրամ անվանական արժեքով 500 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 035.34 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 5 017 670 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 14.3635%: