
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 03/12/09
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները նվազել են:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 2.26%-ով և կազմել 76.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.85%-ով և կազմել 77.88 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):