
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 15/09/09
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0,37%-ով և կազմել 67.44 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 0,62%-ով և սահմանվել 68,86 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):